Facebook

Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը. ահազանգ Էդմոն Մարուքյանից (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր,  Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ թողնելով հետևյալ գրառումը.

Սիրելի' Երևանի քաղաքապետարան, 

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով. 

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *