Facebook

ԼՀԿ-ն անդրադարձել է կաթի մթերման ցածր գներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշտապես հետևողականություն է ցուցաբերում նաև գյուղատնտեսական հարցերին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումից պարզվում է, որ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ ԼՀԿ հարցմանը պատասխանել է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօր ստացել ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը մեր կողմից բարձրացված՝ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ։

Հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ գյուղացիական տնտեսությունների կողմից մթերման հանձնվող կաթի գների և դրա իրացումից ակնկալվող արդյունքի վրա էական ազդեցություն են ունենում կաթի արտադրության սեզոնայնությունը, որակական հատկանիշները, արտադրական ինքնարժեքը, ինչպես նաև կաթի փոշու և կարագի շուկաներում առաջարկի և պահանջարկի վրա ազդող գործոնները։

Նշվում է նաև, որ կաթ մթերող առանձին ընկերություններ բարձր որակի կաթը մթերում են 200-250 դրամով և պատրաստակամ են նշված գներով ամբողջ տարվա համար կնքել բարձր որակի կաթի մթերման պայմանագրեր»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *