Facebook

Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Սիրելի՛ քաղաքացիներ,

Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան  ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *