Facebook

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամլո խոսնակի աշխատանքը

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է

Հարգելի գործընկերներ ես այսօրվանից  դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ 
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: 
Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը:  Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: 
Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: 
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *