Facebook

Առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։
Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *