Facebook

2019 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով 5 մարզում ունենք բացասական հավելաճ. առաջատարը Լոռին է՝ մինուս 121

Ֆեյսբուքյան օգտատեր Դերենիկ Մալխասյանը գրում է

Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ․
1990 թ. Հայաստանում բնական հավելաճը կազմել է 57 900։ 
2018 թ․ Հայաստանում բնական հավելաճը կազմել է 11 900 ։
2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով արդեն հինգ մարզում ունենք բացասական հավելաճ։ 
Առաջատարը Լոռին է՝ մինուս 121, հաջորդում են
Շիրակը՝ մինուս 112, 
Սյունիքում՝ մինուս 67, 
Տավուշում՝ մինուս 61 և 
Վայոց Ձորում՝ մինուս 10։ 
Մեկ մարզում ունենք զրո ցուցանիշ՝ 332 ծնված ու մահացած անձ։ 
Իսկ ծնունդների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի մարզում՝ պլյուս 121 էր բնական հավելաճը։

Աղբյուր՝ Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *