ՄԱՐԶ

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. Արմենպրես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:

Ինչպես Գյումրիից հաղորդել է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններ կան, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: Հանդիպումը փակ է լինելու:

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *