COVID19

Կորոնավիրուսի հաստատված 181 նոր դեպք, ևս 276 ապաքինված

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, ապաքինվել է ևս 276 մարդ:

Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *