Մունետիկ

Վանաձորում տղամարդը սպանել է կնոջը ու մասնատել մարմինը

Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը :
76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *