Մունետիկ

Վանաձորի թիվ 23/47 ՏԸՀ-ում «Հայաստան» դաշինքի 100 քվեի փոխարեն գրվել է 10

Վանաձորի թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովում թիվ 24 համարի քաղվածքում «Հայաստան» դաշինքի դիմաց նշվել է 100 քվե, մինչդեռ որոշիչ արդյունքների արձանագրության փաստաթղթում 100-ի փոխարեն գրվել է 10-ը: Հիմք ընդունելով քաղվածքի և արձանագրության միջև առկա զգալի անհամապատասխանությունը, սեփական նախաձեռնությամբ թիվ 23 ընտրական հանձնաժողովը կատարել է թիվ 23/47 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Քաղաքական մյուս բոլոր ուժերի կողմ քվեարկած քվեաթերթիկների մասով անհամապատասխանություններ չգտան, սակայն արձանագրեցին այլ անհամապատասխանություններ:

Վերահաշվարկի ավարտին կազմվեց արձանագրություն, որի հետ համաձայնեց թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սանամե Պետրոսյանը: Վերջինս տվեց պարզաբանումներ, արձանագրության մեջ հիշատակվող թվային անհամապատասխանությունները վերագրելով հոգնածության և անուշադրության հետևանք: Տիգրան Պապանյանը նշեց, որ օրենքով սահմանված հանձնաժողովը կդիմի իրավապահ մարմիններին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *