Մունետիկ

Սպանվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դուստրը .Հրապարակ

Անցած գիշեր՝ 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։


Նշենք, որ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, նախնական վարկածով  ամուսիների վրա կրակ է արձակել 24-ամյա մի երիտասարդ, որը մինչ այդ խնդիրներ է ունեցել Բագրատիոն Դարբինյանի փեսայի հետ, եւ կենցաղային հողի վրա առաջ եկած վեճը վերածվել է քինախնդրության։

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երևանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով՝ Դիանան համեստ եւ հավասարակշռված , կիրթ անձնավորություն էր,   կարի ֆաբրիկայի  կառավարման գործերը  հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել  զուսպ պահվածքով։ 

Նշենք, որ զույգը վերջերս էր ամուսնացել։

Նկարը՝ Դիանա Դարբինյանի ֆեյսբուքյան էջից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *