Մունետիկ

Սեպտեմբերի 1-ից Սպիտակի բժշկական կենտրոնը կանցնի բնականոն աշխատանքի

Սպիտակի բժշկական կենտրոնը կդադարի սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց  և վաղվանից կանցնի բնականոն աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Այս պահին Սպիտակի բկ-ում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ կա. ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները  դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով: 

31.08.20 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են, արձանագրվել է մահվան 32 դեպք:
Առողջացել է 1978 քաղաքացի, բուժվում են 125-ը: Բուժում ստացող քաղաքացիներից 
26-ը հոսպիտալացված են, իսկ 99-ը բուժվում է տնային պայմաններում

Ինքնամեկուսացված է 572 քաղաքացի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *