Մունետիկ

Լոռու մարզպետի կողմից գործի է դրվել «պողպատե մանդատը»

Լոռու մարզպետարանի մեր խմբագրությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները վկայում են, որ այսօր վիճաբանություն է տեղի ունեցել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի և Վանաձոր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև: Վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի, մասնավորապես՝ մարզպետի և Տիտանյանի միջև: Պատճառը՝ մարզպետի կողմից վերջիններիս հրաժարականի պահանջն է եղել, որին ընդդիմացել են Ասլանյանն ու Տիտանյանը:

Մեր աղբյուրի հավաստմամբ, ձերբակալման գործընթաց է սկսվել Կարապետյաների Տաշիրի թիմակիցների նկատմամբ, սակայն վերջիններիս չեն գտնում, նրանք անհետացել են:

Մեր զանգերին գործող անձանցից որևէ մեկը չի պատասխանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *