Մունետիկ

Լոռու մարզի բնակչուհու անհետ կորելու դեպքով հարուցվել է քրեական գործ

2020թ.  օգօոստոսի 19-ին  Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է:
  Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։ Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *