Մունետիկ

Գերժամանակակից շարժական մամոգրաֆն առաջիկա 6 ամիսներին «Վանաձոր» բկ-ում կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սկրինինգ

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը իր ֆեյսբուքի գրում է. 

Հարգելի ընկերներ, վանաձորցիներ, լոռեցիներ,

այսօր «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ժամանեց գերժամանակակից հագեցված շարժական մամոգրաֆը։ Այն Վանաձորում կգտնվի առաջիկա 6 ամիսների ընթացքում և կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սկրինինգ։

Այս կարևոր և շարունակական «Մամոգրաֆիայի ազգային ծրագիր»-ը իրականացվում է Առողջապահության Նախարարության և Ուռուցքաբանության Ազգային Ինստիտուտի համատեղ ջանքերով։

Մանրամասների մասին շուտով։

Շնորհակալություն, առողջ և անփորձանք եղեք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *