Մունետիկ

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ 14-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ

Այս տարի Աստղագիտության ու Աստղաֆիզիկայի 14-րդ օլիմպիադան նախատեսված էր անցկացնել Կոլումբիայում, սակայն կորոնավիրուսի պատճառով որոշվեց, որ մյուս տարի այնտեղ կանցկացվի, իսկ այս տարի այն կազմակերպվեց առցանց՝ Էստոնիայից։

Օլիմպիադային մասնակցում էին 40 երկրների ավելի քան 280, 16 – 18 տարեկան պատանիներ ու աղջիկներ: Հայաստանը ներկայացնող չորս  մասնակիցներն էլ արժանացան մեդալների։ Արտաշես Գյոլեցյանը (ֆիզմաթ դպրոց) ստացավ ոսկե մեդալ, իսկ Եվա Հունանյանը (ֆիզմաթ դպրոց), Կարեն Բաղդասարյանը (ֆիզմաթ դպրոց) և Դավիթ Գյուլամիրյանը (Քվանտ վարժարան), արժանացան արծաթե մեդալների։ Փաստորեն, մերոնք ստացան մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ։ Շնորհավորում եմ ենք մեր պատանիներին, թիմի ղեկավարներին, նրանց դասավանդող բոլոր ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին այսպիսի հաջողության համար։

Հ․Գ․ Նշենք, որ օլիմպիադայի մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 80 միլիոնանոց թուրքիայի պատվիրակներն անգամ գովասանագիր չստացան։

 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Բյուրականի Վ. Համբարձումյանի անվան աստղադաիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մարիետա Գյուլզադյանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *