Մունետիկ

Ամուսինն առաջնագծից անակնալ շնորհավորել է կնոջ 20-ամյակը

Առաջնագծի մեր մարտիկներից Արմեն Արամի Մելիքյանը դիրքերից շնորհավորում է  տիկնոջ՝ Վարդուհի Մելիքյանի ծննդյան 20-ամյակը: Անակնկալն առձեռն հանձնել չէր կարող, բայց օնլայն շնորհավորանքը մեծ սրտով ու սիրով Վարդուհուն է փոխանցում ու խնդրում իր կողմից համբուրել որդուն՝ 11-ամսական Արամին և 1 տարեկան դստերը՝ Նարեին: ՙՙԻմ Վարդուհի, այս օրհասական պահին շնորհակալ եմ իմ կողքին լինելու, ինձ հոգեպես աջակցելու և ուժ տալու համար: Առաջնագծում կիրականացնենք քո երազանքը, Արցախյան կռիվը հաղթանակով կպսակենք:  Մեր հողը վար ու հերկի կարոտ չի մնա, պապերին տված սուրբ երդում ունենք, կակատարեմ ու կվերադառնամ: Խաղաղություն աշխարհին,  հաղթում ենք, սիրով քո Արմեն՚՚:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *