Մունետիկ

3 ռուս զարմացած հարցրեցին՝ ինչպե՞ս չեք զզվում աղբի մեջ ապրելուց, պատասխան չունեի, ամոթ զգացի.Վահան Աբրահամյան

Ֆեյսբուքյան օգտատեր, վանաձորցի ճանաչված լուսանկարիչ Վահան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ շրջում էի լճերում, լուսանկարում վարարած Վանաձոր գետը։ Չասեմ, թե ինչ կարգի աղբ ու կեղտ կար, նկարներում ֆոտոշոփով մաքրել եմ։ 3 ռուս եկան, զարմացած հարցրեցին, ինչպես չեք զզվում աղբի մեջ ապրելուց, որտեղ քայլում ենք, չնայած աղբամանների առկայությանը, մարդիկ ձեռքի եղածը նետում են զուտ որտեղ պատահի։ Այն դեպքն էր, որ պատասխան չունեի, ամոթ զգացի։ Ճանապարհին քանի հոգու թեթև դիտողություն արեցի, բա ամոթ չի, տարիքն առած մարդ եք, աղբը գետնին եք գցում։ Մի մասի մուննաթ դեմքը, մյուս մասի խիստ զարմանքը, թե դա իմ ինչ գործն է, ինձ հանգեցրին այն բանին, որ անհույս է, մաքուր քաղաք ու մայթեր ունենալը միայն ուտոպիա է։ Թափառող շների ոհմակների և քանդուքարափ փողոցների ու մայթերի մասին էլ անիմաստ է խոսել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *