Ռոբերտ Քոչարյանը այսօր դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, նրան տեղափոխել են «Երևան- Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկացրեց «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Նա Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը գնահատեց բավարար։
Արմեն Չարչյանը նշեց, որ երեք-չորս շաբաթ անց կրկին անհրաժեշտություն կարող է առաջանալ կրկին բուժզննում անցնելու։ Նրա խոսքով՝ վիրահատությունը անցել է հաջող և Ռոբերտ Քոչարյանի վիճակը այս պահին գնահատվում է բավարար։
Հարցին, թե կկարողանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը մասնակցել դատական նիստերին՝ Արմեն Չարչյանը պատախանեց, որ նոյեմբերի 4-ի դատավարությանը նա կկարողանա մասնակցել, սակայն դա իր սուբյեկտիվ կարծիքն է, և քանի որ ինքը մասնագետ չէ, հստակ պատասխան տալ չի կարող։
0 Մեկնաբանություն