Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով կացարաններ են հեղեղվել. կա 12 զոհ (տեսանյութ)
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում՝ Շչետինինո գյուղում, ամբարտակ է փլուզվել, ինչի հետևանքով ժամանակավոր կացարաններ են հեղեղվել: Արդյունքում, նախնական տվյալներով, կա 12 զոհ, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ամբարտակի փլուզման պատճառ կարող էր լինել անձրևաջուրը:
4 մարդ միջադեպի արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց, 10 հոգու ճակատագիր դեռեւս անհայտ է։
0 Մեկնաբանություն