ՄԱՐԶ

ԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը: Մենք միասին անցանք կարևոր և բարդ ևս մեկ տարի: Միայն միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները, իրագործել անգամ բարդ նախաձեռնությունները, և ես վստահ եմ, որ առաջիկայում ևս կարողանալու ենք պահպանել նույն մոտեցումը՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեզ վստահված պարտականությունների շրջանակներում: Թող գալիք տարին լինի խաղաղ երկնքի, մեր սահմանների ամրության, կենաց  ոգու դիմակայության տարի:  Մեր միասնության մակարդը թող լինի մեր զավակների վաղվա օրը, մեր համախմբումը թող կայանա ի նպաստ Հայաստանի և Արցախի:                                                                                                            Թող 2023 թվականը իր հետ բերի խաղաղություն և էլ ավելի ամրապնդի ու ջերմացնի մեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, որպեսզի ապրենք ու արարենք, ստեղծենք ապրելու Հայաստան ու Արցախ: Թող երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս:

Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ

Հարգանքով՝

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու                                                                 «Ապրելու Երկիր» խմբակցության                                                                     ղեկավար`Արտավազդ Ալավերդյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *