Միջազգային

Գիտնականները կապ են գտնում կլիմայի փոփոխության և կորոնավիրուսի համավարակի միջև .shantnews

COVID-19-ի համավարակին կարող էր հանգեցնել կլիմայի փոփոխությունը։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ նման եզրակացությանն են հանգել Քեմբրիջի համալսարանի, Կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության Պոտսդամի ինստիտուտի և Հավայան կղզիների համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում: 

Ըստ գիտնականների՝ անցյալ դարի ընթացքում Չինաստանի հարավային Յունան նահանգում և Մյանմայի և Լաոսի հարակից շրջաններում բուսականության տեսակի մասշտաբային փոփոխությունները, որոնք առաջացել են կլիմայի տատանումների հետևանքով, փոխել են չղջիկների բազմաթիվ տեսակների՝ կորոնավիրուսը կրողների բնակության վայրը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ չղջիկների ևս 40 տեսակ տեղափոխվել է Չինաստանի հարավային Յունան նահանգ՝ կորոնավիրուսի շուրջ հարյուր տեսակի հետ միասին:

Բացի այդ, վերջին հարյուրամյակի ընթացքում կլիմայի փոփոխությունը նաև հանգեցրել է չղջիկների տեսակների ավելացմանը Կենտրոնական Աֆրիկայի շրջակայքում և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի առանձին հատվածներում:

Ըստ գիտնականների ՝ չղջիկների պոպուլյացիան «ռեզերվուար» է հանդիսանում կորոնավիրուսի շուրջ 3 հազար տարբեր տեսակների համար։ Ընդ որում, այդ կենդանիների յուրաքանչյուր տեսակ կրում է միջինը 2,7 տեսակի կորոնավիրուս:

Գիտնականների պնդմամբ՝ չղջիկների կրած կորոնավիրուսի որոշ տեսակներ կարող են փոխանցվել մարդուն։ Դրանց շարքում է միջինարևելյան շնչառական համախտանիշը, ինչպես նաև SARS-CoV-1 և SARS-CoV-2 ծանր սուր շնչառական համախտանիշը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *