Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Լոռու մարզի Դարպաս գյուղի կոյուղաջրերը 30 տարուց ավելի է՝ լցվում են Փամբակ գետը ( տեսանյութ)

30 տարուց ավելի է՝ Դարպաս համայնքի խնդիրների թոփ տասնյակը գլխավորում է կոյուղու անհայտ ճակատագրի թեման: 2000-ի հասնող բնակչով համայնքի կոյուղաջրերը տարիներ շարունակ թափվում են ուղիղ Փամբակ գետը՝ աղտոտելով այն: 80-ականների կեսերին դպրոցի համար կառուցված կոյուղագծից օգտվում է գյուղի շուրջ 25 %-ը կամ 200 տնտեսություն: Ջուլիետա Հարությունյանը վաղուց է տնակային թաղամասում: Ասում է, որ գյուղապետը մշտապես պատրաստակամ է կոյուղու հաճախակի խցանումները վերացնելու հարցում, բայց նա միայնակ չի կարող լուծել խնդիրը: Նամակ ու հարցում չմնաց, որ գրեին ու դիմեին՝ մարզպետարան, Վեոլիա ընկերություն, ջրային տնտեսության պետական կոմիտե,-ասում է Արմեն Ալոյանը: Մերժումներ ու անորոշություն: Հին ու նոր իշխանավորներ, պատգամավորներ, պաշտոնավորներ՝ եկել, ծանոթացել, խոստացել ու… գնացել են: Իսկ կոյուղաջրերը շարունակում են անխռով լցվել գետը: Ունենք ու չունենք, մոտավորապես այսպես, -ասում է Ալոյանը: Կոյուղին համայնքի հաշվեկշռում չէ, մինչդեռ պահպանության ու սպասարկման ծախսերը համայնքի վրա թանկ են նստում՝ տարեկան շուրջ 1 մլն դրամ: Նախկինում այն "Հայջրմուղկոյուղի"-ն է սպասարկել, հաջորդ օպերատորները, սակայն, պնդում են, որ չեն ունեցել և չունեն որևէ պարտավորություն այդ հարցում: Համայնքի բյուջեն 42 մլն դրամ է՝ 7մլն-ը սեփական հավաքագրումներ, 35 մլն էլ պետդոտացիա: Համայնքի կոյուղին կենտրոնական կոլեկտորին միացնելը մեծ գումարների հետ է կապված, չունեն նաև հատուկ տեխնիկա՝ խցանումները բացելու և կոյուղահորերը պարբերաբար լվանալու համար:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *