Factor.am-ի տեղեկացմամբ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ ավարտել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանխուզարկությունը:
Լրագրողների հետ զրույցում Հայրապետյանն ասել է, որ որևէ հարցի չի պատասխանելու: «Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել»,- ասել է նա, ապա, դիմելով լրագրողներին, նշել, որ հետաքրքրող հարցերն ուղղեն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Հարցին՝ ի՞նչ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ՝ Հայրապետյանը պատասխանել է. «Մի հատ «ՍՈՒ 35» սամալյոտ են գտել, մի հատ՝ «Տ90» տանկ, մի քանի հատ էլ՝ «БТР» ու «БМП»»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
0 Մեկնաբանություն