Մունետիկ

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում դիմավորեց Գերմանիայի  Դաշնային Հանրապետության  կանցլեր Անգելա Մերկելին։ 

Կարճ արարողակարգից հետո բարձրաստիճան հյուրը իր պատվիրակության և Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ ուղղություն վերցրեց դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ Անգելա Մերկելը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

 Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: 

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *