Պատասխան

Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակումը

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակումը: Շվեյցարական ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի  այս ծրագիրն իրականացել է Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության և Լոռու մարզպետարանի կրթական բաժնի թույլտվությամբ: Լոռու մարզում անցկացված «Արևային Լոռի» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերից  Վանաձոր և Ալավերդի համայնքների շուրջ 30 դպրոցների 36 ուսուցիչ հնարավորություն է ստացել առկա դասընթացների, մենթորական աջակցության և հեռավար ուսուցման միջոցով կայուն զարգացման կրթության թեմատիկ և մեթոդական վերապատրաստում անցնել և մշակել դասի անցկացման նոր ձևաչափեր: Ամփոփվեցին ծրագրի մեկամյա գործունեության արդյունքները՝ ստեղծելով հարթակ կրթական ոլորտի աշխատակիցների համար: Միջոցառումը կրթության ոլորտի դերակատարներին կարծիքներ ու կրթական մոտեցումներ ու գործիքների շուրջ փորձ փոխանակելու լավագույն առիթն էր, քանի որ միջոցառման պաշտոնական մասին մասնակցում էին նաև Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը, «Հայաստան» համահայակական հիմնադամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը: Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց ուսուցիչների` իրենց իսկ մշակած  գործիքակազմի ներկայացման փուլը: Ներկայացվեցին նաև «ԿԱԶԱ» հիմադրամի մշակած կրթական խաղերը: Առաջին անգամ փորձարկվեց ծրագրի շրջանակներում մշակված կայուն զարգացման նպատակների մասին «ՖՈւՏՈւՐՈ» կրթական խաղը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների համար նախատեսված «7 քայլ դեպի էկո դպրոց» կրթական տեսահոլովակը: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 23 տարի է գործունեություն է ծավալում գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *