Պատասխան

Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց. Թրամփ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում  շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի: Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց», - ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում խոսել»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *