Պատասխան

Ամերիկահայ բարերար Վարդուհի Սահակյան-Թովմասյանի բարեգործական այցը Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ (տեսանյութ)

Չնայած տարիքի բեռին՝ մեծ ջերմեռանդությամբ ՀՕՖ-ի առաջին համահիմնադիրներից, 90-ամյա ամերիկահայ բարերար Վարդուհի Սահակյան Թովմասյանը և դուստրը՝ Սիլվա Սահակյան- Նաղաշյանը Վանաձորի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունում էին: Այցի առիթը Focus on Children Now կազմակերպության՝ հաջողությամբ պսակած ծրագրի ամփոփումն էր, որի արդյունքում կառուցվել է մանկապարտեզի խաղահրապարակը, բարեկարգվել ննջարանը, համալրվել բացառապես նոր գույքով։ Խաղահրապարակի բացման կարմիր ժապավենը կտրելուց հետո, տիկին Վարդուհին շտապեց կտրելու մանկապարտեզի ննջարանի մուտքի կարմիր ժապավենը: Բարեգործները բերել էին գրենական պիտույքներ, պայուսակներ: Հայրենիք այցելելը դեռ հայրենասիրություն չէ, ինչ ասել է հայրենասիրություն. Սիլվա Սահակյան -Նաղաշյանը շնորհակալությամբ դիմեց մորը՝ տիկին Վարդուհուն, ապա շարունակեց. Focus on Children Now կազմակերպությունը տարին 12 ամիս, օրը 24 ժամ իր կամավորներով Լոս Անջելեսից աշխատում են հայրենակիցների կյանքի որակը բարելավելու համար։ Ընդամենը 2 շաբաթում կազմակերպության 6 կամավորներով 20 գյուղեր ու քաղաքներ են այցելել, շուրջ 30 նման նախագծեր ավարտին հասցրել: Թիվ 5 մանկապարտեզի արտահերթ մանկավարժական խորհրդի նիստի միաձայն որոշմամբ նախակրթարանի կրտսեր 1-ին խումբն անվանակոչվել է Վարդուհի Սահակյան -Թովմասյանի անունով: Տարածքը լիարժեք տեսքի բերելու համար էլ համայնքապետարանից խոստացան ասֆալտապատել մանկապարտեզի բակը։ Ի շնորհակալություն մեծ բարեգործության՝ սաները հանդես եկան երաժշտական և պարային համարներով, միջոցառումը եզրափակվեց ծառատունկով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *