Օկտավա

«Վեոն Արմենիա»-ի (Բիլայն) բաժնետոմսերի 100 %-ի սեփականության իրավունքը փոխանցվել է «ԹԻՄ» ՍՊԸ-ին (տեսանյութ)

Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ օրակարգում մի հարց՝ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայն) ընկերության բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ը խնդրել է Հանձնաժողովին համաձայնություն տալ, որպեսզի բաժնետոմսերի 100 %-ի սեփականության իրավունքը փոխանցվի «ԹԻՄ» ՍՊԸ-ին։

Նրանք արդեն ունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը, որ առարկություններ չկան դրանք «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելուն։

ՀԾԿՀ-ում քննարկումը երկար չի տևել, տրվեց համաձայնությունը, որը  գործարքի կնքման համար ուժի մեջ է 6 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք՝ նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությունը հիմնադրել են «Յուքոմ»-ից հեռացած Եսայան եղբայրները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *