Օկտավա

Շիրակամուտը չի մասնակցում սուբվենցիոն ծրագրերին, որովհետև ֆոնդ չկա. Աշոտ Երանոսյան

Աշոտ Երանոսյանը մոտ 1800 բնակիչ ունեցող Շիրակամուտ համայնքը ղեկավարում է երկու տարի ու ասում է, որ վատ ժառանգություն է ստացել, բայց երկու տարվա մեջ հասցրել է բավականաչափ աշխատանքներ կատարել, մասնավորապես ճանապարհների փոսալցման և հարթեցման ուղղությամբ, լուսավորել է մի քանի փողոցներ, արոտավայրերում տեղադրել է խմոցներ, աշխատանքներ են կատարվել ջրամատակարարման և ջրի քանակի ավելացման ուղղությամբ, սակայն 10 կմ ջրագծի սպասարկման առումով խնդիրներ ունեն, ցանցը հին է ու մաշված, իսկ փոխելու համար շատ միջոցներ են հարկավոր: Ասում է՝ չենք կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, որովհետև ֆոնդ չունենք, տարիներով պարտքեր են գոյացել, իսկ պարտք ունեցող գյուղացիները վաղուց մեկնել են գյուղից, իսկ մեր առավելությունը նրանում է, որ մենք լավ աշխարհագրական դիրք ունենք, մոտ ենք և՛ Վանաձորին, և՛ Գյումրուն, ունենք երկաթգիծ, այսինքն համայնքում արդյունաբերության զարգացման հնարավորություն կա:

Խոշորացման հեռանկարով համայնքի ղեկավարը այնքան էլ ոգևորված չէ, բայց կարծիքներ կազմել է կողքից լսելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *