Օկտավա

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա տեղափոխվել է «Երևան- Կենտրոն» ՔԿՀ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը այսօր դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, նրան տեղափոխել են «Երևան- Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկացրեց «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Նա Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը գնահատեց  բավարար։

Արմեն Չարչյանը նշեց, որ երեք-չորս շաբաթ անց կրկին անհրաժեշտություն կարող է առաջանալ կրկին բուժզննում անցնելու։ Նրա խոսքով՝ վիրահատությունը անցել է հաջող և Ռոբերտ Քոչարյանի վիճակը այս պահին գնահատվում է բավարար։

Հարցին, թե կկարողանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը մասնակցել դատական նիստերին՝ Արմեն Չարչյանը պատախանեց, որ նոյեմբերի 4-ի դատավարությանը նա կկարողանա մասնակցել, սակայն դա իր սուբյեկտիվ կարծիքն է, և քանի որ ինքը մասնագետ չէ, հստակ պատասխան տալ չի կարող։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *