Օկտավա

Խորը կասկած ունեմ,որ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

2015թ․ երբ ՀՀԿ-ի իշխանությունը Գ․Ծառուկյանին ստիպում էր փակել քաղաքականության էջը, տեղեկություններ էին շրջանառվում, թե գիշերը նրա որդիներին առևանգել են։ Գագիկ Ծառուկյանն ինքն է անձամբ հայտարարել, թե մի գիշերում իր 600-700 համակիրներին տարել են,-Ա1+-ի եթերում ասել է ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեպքում մենք երբեք մեզ թույլ չենք տվել մտնել անձնական տիրույթ և ընտանիք։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները դա թույլ են տվել։

Ա․Աշոտյանի կարծիքով՝ անգամ 2015թ․-ին ԲՀԿ-ի նկատմամբ նման լայնածավալ ռեպրեսիվ ապարատի գործադրում չի եղել։

«Այո եղել է էմոցիաների պոռթկում բոլոր կողմերից, ԲՀԿ-ի հետ մեր ջրերը միշտ չէ որ միասին են հոսել, բայց երբեք մենք մեզ թույլ չենք տվել հատել կարմիր գծերը»,- ասում է նա։

Նա նաև գտնում է, որ Ն․Փաշինյանը բազմաթիվ փաստերով պետք է պարտական լիներ Գ․Ծառուկյանին՝ վարչապետի պաշտոնում իր առաջադրումով, ընտանեկան միջոցառումներին մասնակցելու հրավերով։

«Երբ Ն․Փաշինյանն ու իր թիմը տժժում էին Մելաձեի երգի տակ՝ Գ․Ծառուկյանի դստեր հարսանիքին։ Իսկ եթե Գ․Ծառուկյանը կալանավորվի, ԲՀԿ-ի համակիրներն ավելի են բորբոքվելու, չկալանավորելու դեպքում էլ կապացուցվի, որ Ն․Փաշինյանը հերթական անգամ ամպագոռգոռ խոսում է»,- հավելել է Ա․Աշոտյանը։ Նա վարչապետից պահանջում է հերքել Դուշամբեում կայացած հանդիպման մասին Իլհամ Ալիևի արած հայտարարությունները․

«Ես ունեմ խորը կասկած, որ Ն․Փաշինյանի վրա կան կոմպրոմատներ, նա չի հերքում այդ հայտարարությունները։ Քարոզչական ճակատում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին»։

Մանրամասն՝  տեսանյութում

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *