Օկտավա

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա (տեսանյութ)

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը  ներկայացրեց մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների նախնական արդյունքները:

Վերջինս տեղեկացրեց, որ արցախցիները ընտրություններին ապահովել են 73.5 տոկոս մասնակցություն:

Չնայած այս հանգամանքին՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկ չի հաղթահարել ձայների «50 տոկոս պլյուս 1 ձայնը», ինչը նշանակում է, որ Արցախում պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։

Այն տեղի է ունենալու քվերակության օրվանից 14 օր հետո՝ ապրիլի 14-ին:

ԱՀ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների հավաքած ձայները: Ըստ այդ տվյալների՝  առաջին եռյակը գլխավորում է Արայիկ Հարությունյանը (36.076 ընտրող կամ 49.26տոկոս), հաջորդը Մասիս Մայիլյանն է (19.360 ձայն  կամ 26.4 տոկոս), երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է (10.755 կամ ընտրողներ 14.7 տոկոս):

ԱՀ նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104.348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76.728․ այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված  թվեր միջև կարող է որոշակի տարբերություններ նկատվել:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն՝ քվեարկության մասնակիցների 3.5 տոկոսը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *