Սպորտ

Վանաձորցի Հարություն Մխիթարյանը Կահիրեում շարունակվող Պարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթում է

Կահիրեում շարունակվում են Պարա ծանրամարտի աշխարհի առաջնության ելույթները։

Մեր կազմակերպության անդամ, լավ ընկեր Հարություն Մխիթարյանը ևս ցուցաբերեց լավագույն արդյունք։ Նա հանդես եկավ գերազանց՝ հաջող կատարելով իր երեք մրցափորձերը՝

155 կգ, 158 կգ և 161 կգ, վերջինը՝ անձնական նոր ռեկորդով։

Բարձրացրած քաշերի հանրագումարը կազմեց 474 կգ (155 + 158 + 161)։

C խմբում Հարություն Մխիթարյանը զբաղեցրեց 1-ին տեղը։

Հայաստանի թիմը շարունակում է իր հաջող ելույթները Աշխարհի առաջնությունում՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Տեղեկատվությունը և նկարը Armenian National Paralympic Committee ՖԲ էջի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *