Սպորտ

Սպիտակում համայնքի ղեկավարը ծեծի է ենթարկել քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։

Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ։

Արդեն ոստիկանության Սպիտակի բաժնում վերջինը հայտնել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այդ ընթացքում էլ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քաղաքացու և քաղաքապետի հետ միջադեպը տեղի է ունեցել նրա ոստիկանություն ահազանգելուց օրեր առաջ։ Դեպքի փաստով էլ Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *