Սպորտ

Սեպտեմբերի 9-ին կկայանա ՀԱՕԿ նախագահի ընտրությունը

2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում   տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օրակարգում 4 հարց է՝

1. 2016 – 2020թթ. ընկած  ժամանակահատվածում  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին:

2. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը

3. Ընտրություններ

4. Ընթացիկ հարցեր:

Հիշեցնենք՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *