Սպորտ

Որոնողական աշխատանքները վերսկսել են Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
 Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին՝ ադրբեջանական կողմի պահանջով:
 Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *