Սպորտ

«Լոռի» ՖԱ-ն դուրս է գալիս VBET Պրեմիեր լիգայից

«Լոռի » ֆուտբոլային ակումբը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նոր հայտարարությամբ:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

 

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։

ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։

«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը․․․», — ասված է հայտարարության մեջ:

Այդպիսով, Հայաստանի VBET Պրեմիեր լիգայում չեմպիոնի կոչման համար պայքարը կշարունակեն 8 թիմ: «Լոռի ՖԱ»-ն անցկացրած 16 խաղում վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Իսկ ահա կորցրած միավորներով վանաձորյան թիմը զիջում է նաև 5-6-րդ տեղերում ընթացող «Նոային» ու «Ուրարտուին»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *