Սպորտ

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

60 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան,- հաղորդում է Clarin.com կայքը:

Նոյեմբերի 11-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից, ուր նախկին ֆուտբոլիստը վիրահատական միջամտության էր ենթարկվել՝ գլխուղեղային արյունազեղման պատճառով: Վերջին անգամ նա հանրությանը երևացել է հոկտեմբերի 30-ին՝ Արգենտինայի առաջնության 1-ին տուրի խաղում՝ նվիրված իր 60-ամյակին: Մինչ խաղի մեկնարկը նրան էր հանձնվել հուշատախտակ: Վատ ինքնազգացողության պատճառով Դիեգոն չէր մնացել խաղին հետևելու: Ավելի ուշ հաղորդվել էր նրա հոսպիտալացման մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *