Սպորտ

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան  էջը տեղեկացրել է, որ կյանքի 89-րդ տարում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։ Տասնամյակներ շարունակ նա միջազգային հանրությանն է ներկայացրել  հայ երաժշտությունն՝ իր ողջ գեղեցկությամբ՝ ելույթներ ունենալով աշխարհի լավագույն բեմերում։ Իր բացառիկ տաղանդն ու վարպետությունն ըստ արժանվույն գնահատվել են աշխարհի խոշորագույն երաժիշտների կողմից։

Մեդեա Աբրահամյանի հայ, ռուս, չինացի, իրանցի և շատ այլազգի ուսանողներ այսօր էլ փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում:  Բազում ստեղծագործություններ, որոնց մեծ մասի առաջին կատարողն է եղել Մեդեա Աբրահամյանը, գրվել են իր բարձր կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հեղինակել հայ և օտարազգի մի շարք կոմպոզիտորներ՝ Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ավետ Տերտերյանը, Էդգար Հովհաննիսյանը, Արտեմի Այվազյանը, Ղազարոս Սարյանը, Ադամ Խուդոյանը, Ֆելիքս Գլոնտին, Զոլտան Ալմաշին, Եժի Մլոդիևսկին, Թենգիզ Շավլոխաշվիլին, Վաժա Ազարաշվիլին, Յուրի Լանյուկը, այլք: Կոնսերվատորիայի ողջ անձնակազմն խորին ցավակցություն  է հայտնում տիկին Աբրահամյանի մտերիմներին, գործընկերներին, աշակերտներին, նրա արվեստի երկրպագուներին, -ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *