Սպորտ

ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ ՄԱՐՏԻՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

 Հայոց «Դյուցազնագրքում» ընդգրկված են նրանք, ովքեր ուժի, կամքի, հնարամտության և անհավանական նվաճումների են հասել: Նրանցից մեկն էլ՝ վանաձորցի, կրտսեր սերժանտ Մարտին Ասատրյանն է, որը Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ուսանող է:

Մարտինը մեկ րոպեում, 3 մետր հեռավորությունից նշանակետին է խոցել 43  մեխ ու գրանցվել «Դյուցազնագրքում»:

Դժվարությամբ ստացվեց ծառայության մեջ գտնվող ռեկորդակրի հետ կապ հաստատել և զրուցել.

-Մարտին, երբվանի՞ց ես պարապել

Ռեկորդի համար ՝ 15 տարեկանից, իսկ նետում մարզաձևով՝ 12 տարեկանից:   

-Ինրո՞ւ այդ տարիքում հենց այդ զբաղմունքն ընտրեցիր

Մանկուց տարված էի զինվորական գործով, տարբեր հնարքներ էի փորձում, իսկ այս մեկը կատարելագործեցի, որովհետև հնարքը օգտագործում են զինվորականները՝ հակառակորդին անձայն ոչնչացելու համար:

-Ե՞րբ պլանավորեցիր ռեկորդ սահմանել

«Դյուցազնագրքի»  հետ կապված պլանները առաջացել են այն ժամանակ, երբ տեսել եմ հայտնի մարզիկ Սերգեյ Ֆեդոսենկոյի ռեկորդը, դրանից էլ ոգեշնչվել եմ:

-Մարիտին, դու քո ռեկորդը նվիրել ես ՀՀ զինված ուժերի հետախույզներին, ինչո՞ւ հենց նրանց

Մանկուց կարդացել եմ հետախույզների մասին պատմություններ, լեգենդներ: Դրանք այն պատմություններն են, որոնց հերոսները ոգեշնչում են, մղում քաջության ու խիզախության։ Հայ հետախույզների մեջ ես տեսել եմ այդ պատմությունների հերոսներին, նրանք պատերազմի մասնակից հետախույզներն ու հատուկ ջոկատայիններն են, որոնցով ոգեշնչվել եմ և այս ռեկորդով պարտական եմ նաև իրենց:

-Ո՞նց է անցնում ծառահյությունդ, ազատ ժամանակ կարողանո՞ւմս ես կարդալ, զբաղվել մասնագիտական գրականության ընթերցմամբ

Այո, ազատ ժամանակ ընթերցում եմ մասնագիտական և ռազմական գրականություն, ծառայության ընթացքում փորձում եմ գիտելիքներս ամրապնդել, որպեսզի քաղաքացիական կյանքին պատրաստ լինեմ:

-Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունես

Զորացրվելուց հետո կշարունակեմ կրթությունս, ինչպես նաև կփորձեմ նոր ռեկորդներ սահմանել և իմ փորձը փոխանակել հաջորդ սերունդներին: Հեռահար նպատականերիս մեջ նաև Գինեսի ռեկորդակիր դառնալն է:

-Հաշվում ե՞ս օրերը

Մեր օրերն այնքան հագեցած են անցնում, որ հաշվելու կարիք չկա:

Զրուցեց՝ Ն. Ավետիսյանը

Image alt
Մարտին Ասատրյանը նետում է մեխերը ճիշտ նշանակետին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *