Հայաստանի շախմատի 2020թ չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն անհաջող հանդես եկավ կայծակնային շախմատի Titled Tuesday Blitz միջազգային մրցաշարում: Խմբային փուլում հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը 10 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նրանից կես միավորով ետ մնացին 11 շախմատիստ՝ այդ թվում Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:
Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով զբաղեցրեց 80-րդ տեղը: Նա տարավ 6 հաղթանակ, 2 պարտիայում ոչ-ոքի խաղաց, իսկ 2-ում պարտություն կրեց՝ հնդիկ Աջայ Կարտիկեայից և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից:
Փլեյ-օֆֆում, որին մասնակցեցին առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները, հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրան:
0 Մեկնաբանություն