Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա Ռոմայից

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը ամռանը:  Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները, փոխանցում է armsport-ը:

Հաղորդվում է, որ Մխիթարյանի հեռանալու պատճառը նոր գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն է:

Պորտուգալացի Մխիթարյանի գլխավորությամբ  խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նրանց միջեւ կոնֆլիկտ կար, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ»:

Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *