Սպորտ

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում յուրօրինակ կերպով նշվում էր Եվրոպայի օրը։ Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում եմ «Հմտությունների եվրոպական տարի» արշավի շրջանակներում, որի արդյունքում Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի և այլ մարզերի բնակիչները հնարավորություն են ստանում զարգացնել իրենց կարողությունները։ Հայստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամ Լիլիթ Սոֆյանի ջանքերով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցավ «Եվրոպական արժեքները լուսանկարչության միջոցով» աշխատարանը, որին մասնակցում էին տասնյակ երիտասարդներ համայնքի Հոբարձի, Կուրթան և Գյուլագարակ բնակավայրերից։ Հանդիպման սկզբում երիտասարդ եվրոպական դեսպանները խոսեցին Եվրոպայի օրվա առաջացման, եվրոպակաան արժեքների, ինչպես նաև իրենց գործունեության մասին։ Այնուհետև լուսանկարչության աշխատարանը վարեց ոլորտում հայտնի Էդգար Հարությունյանը, ով իր գիտելիքներով ու փորձով կիսվեց համայնքի երիտասարդների հետ՝ ոգեշչնչելով նրանց ստեղծել իրենց հաջողության պատմությունը։ Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները, արդեն օգտագործելով ձեռք բերված հմտությունները, փորձեցին ստանալ հետաքրքիր լուսանկարներ՝ դրանցում արտացոլելով եվրոպական արժեքներն՝ խաղաղության և միասնության տոնի խորհրդից մինչև ազատ և երջանիկ ապրելու իրավունք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *