Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողները կկարողանան օգտվել նաև փոխնակ մոր և դոնորի պետական աջակցության ծառայություններից

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներն, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր և դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։ Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Այսպիսով՝ վերոնշյալ ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝
✅ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
✅ դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 600.000 դրամը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *