Հասարակություն

Զինծառայողը լքել է մարտական դիրքն ու հայտնվել Ադրբեջանում

Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *