Հասարակություն

«Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի միջև հնարավոր գործարքը քննարկման փուլում է

Օրերս հայտնի դարձավ, որ «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում է գնել «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի հայկական մասը), որի ապրանքանիշը «Բիլայն»-ն է։

«Ա1+»-ը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքի մեջ է գործարքը։

«Այս պահին  գործընթացը քննարկման փուլում է իրավասու մարմինների հետ։ Դեռևս ժամկետներ չեմ կարող ասել»,- ասաց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը։ Մամուլի խոսնակը նաև նշեց, որ «Վեոն Արմենիա»-ն է դիմել ՀԾԿՀ։  

Մինչ գործարքի վերաբերյալ որոշում կայացնելը՝ ՀԾԿՀ-ը դիմում է ուղարկվում մի շարք կառավարության մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայություն, որոնք իրենց դիրքորոշումն են հայտնում հնարավոր գործարքի վերաբերյալ, իսկ բոլոր դրական դիրքորոշումներից հետո ՀԾԿՀ նիստին է ներկայացվում՝ դրա վերաբերյալ որոշման համար։Ազիզյանը նշեց, որ գործընթացն իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի հոդված 14-ի (Լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը) համաձայն։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *