Մի քաղաքացի մտել է ՎՏԲ բանկ ու սպառնալիքներ հնչեցրել,- «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։
Խոսնակի խոսքերով՝ ահազանգն ստացվել է ՎՏԲ բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մասնաճյուղից։
Քաղաքացի մտել է բանկ, սպառնալիքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն կկատարվի»,- նշել է ոստիկանության մամուլի խոսնակը։
Տեսանյութը՝ Factor.am-ի




0 Մեկնաբանություն