Հասարակություն

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացողների թիվը կավելանա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ 2020թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում: 

Մասնավորապես դա վերաբերում է սահմանամերձ վայրերի բնակիչներին, այսուհետ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից կարող են օգտվել 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները նախկին` 38-ի փոխարեն, ինչը մոտավոր հաշվարկներով կկազմի 400-500 շահառու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *