Հասարակություն

"Վեոլիաջուր"-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձերը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,  Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,  Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը,  Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,  Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը, "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ " բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։ «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։  

«Վեոլիա Ջուր» ընկերություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *